11 12 2021

Այս մուրացկանը մուրացկան է դարձրել Հայաստանն ու մեր երկիրը վերածել մանրադրամի․ գնահատական

Այս մուրացկանը մուրացկան է դարձրել Հայաստանն ու մեր երկիրը վերածել մանրադրամի․ գնահատական

7or.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը մուրացկան է։ Նա աթոռ է մուրում։ Ավելի ճիշտ՝ մուրում է, որ օգնեն իրեն պահել աթոռը։

Նիկոլն աթոռն ուզում է պահել երկու հիմնական պատճառով՝ վախի ու փողի։

Նա շատ լավ գիտի, թե ինչ է արել ու ինչ ողբերգություն է բերել մեր երկրի, մեր ժողովրդի գլխին։ Դրա համար էլ վախենում է թողնել աթոռը։

Նիկոլն աթոռն ուզում է պահել, քանզի ահագին կուտակել է այս 3 տարիների ընթացքում, հասցրել է պետբյուջեի հաշվին լրացնել իր չտեսածը։

Նա ամեն ինչի պատրաստ է, միայն թե մնա աթոռին։

«Թավշյա» մուրացկանության «պողպատյա» բնույթը

Նիկոլի մուրացկանության առանձնահատկությունն այն է, որ նա պատրաստ է ամեն ինչ ու ամենքին տալ՝ հանուն աթոռի։ Իրեն իր աթոռն է հետաքրքրում։ Եթե դրա համար պետք է «հայրենասեր» խաղալ՝ կխաղա։ Եթե պետք է վիլայեթություն խաղալ՝ կխաղա։

Նիկոլի վերջին տարբերակն այն է, որ եթե «հայրենասիրությունն» ու վիլայեթությունն իրեն չփրկեն, ապա «փուռը» տա Հայաստանը, որպեսզի խուսափի պատասխաններ տալուց։

Ինչ մնում է մուրացկանության ուղղություններին, ապա Նիկոլը բազմավեկտոր է։ 2018–ին իշխանության գալուց հետո նա աթոռ է մուրացել մեր թշնամի պետության ղեկավար Իլհամ Ալիևից՝ «Ժամանակ՝ Արցախի դիմաց» բանաձևով։ Այդ մասին 44–օրյա պատերազմից օրեր առաջ խոսեց Ալիևը և պատասխանի չարժանացավ Նիկոլից (Նիկոլի պատասխանը խոստացվել էր Հ1–ին տված հարցազրույցով, որն այդպես էլ եթեր չգնաց)։

Ալիևը բացեց փակագծերը՝ հայտարարելով, որ Նիկոլն իրենից ժամանակ է խնդրել ընդդիմության դեմ կռիվ տալու, աթոռն ամրապնդելու ու դրանից հետո Ալիևի ուզածը տալու համար։ Ալիևը նրան տվել էր այդ ժամանակը ու եկավ իրեն խոստացվածը ստանալու։ Ու որպեսզի Նիկոլը դավաճան չընկալվի, Արցախի հողերը հանձնվեցին հազարավոր զոհերի, վիրավորների ու անտունների գնով։

Հետո Նիկոլը աթոռ մուրաց ընտրողներից՝ խոստանալով «Խաղաղության դարաշրջան» ու «քցեց», քանզի բերել է պատերազմների 1–օրյակներ։

Նիկոլն աթոռ մուրաց ՌԴ նախագահ Պուտինից՝ խոստանալով լինել ռուսից էլ ավելի ռուսահպատակ ու դադարեցնել արևմտաթուրքական խաղերի մեջ իր ներգրավվածությունը, բայց չպահեց իր խոսքը՝ թիմակիցներին ԱԺ–ի ամբիոնից քսի տալով Կրեմլի դեմ ու ԱԺ խոսնակ նշանակված Ալեն Սիմոնյանի շուրթերով հակառուսական էժանագին քարոզ տանելով։

Պատերազմից հետո Նիկոլն աթոռ է մուրում Թուրքիայի նախագահ Էրդողանից՝ խնդրելով նրանից հանդիպում, առաջարկելով բացել սահմանները՝ Հայոց ցեղասպանության ամբողջական մոռացության, Ռուսաստանի դեմ աշխատանքի դիմաց (Նիկոլի ու տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանի դրսի տերերը հենց այդ բանաձևն են դրել շրջանառության մեջ)։

Օրերս էլ Նիկոլն աթոռ էր մուրում ԱՄՆ նախագահ Բայդենից՝ մասնակցելով ընդգծված հակառուսական, հակաիրանական, հակաչինական վեկտոր ունեցող միջոցառմանը։

Այս մուրացկանն իր քաղաքականությամբ մուրացկան է դարձրել Հայաստանն ու մեր երկիրը վերածել մանրադրամի։ Նիկոլն է մեր անվտանգության թիվ մեկ սպառնալիքը։ Թուրքական ու ադրբեջանական սպառնալիքները չհաշված։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ