09 12 2021

Կալանավորված պատգամավորներն անհապաղ պետք է ազատ արձակվեն ամիսներ շարունակ պահվող ապօրինի կալանքից․ Երեմ Սարգսյան

Կալանավորված պատգամավորներն անհապաղ պետք է ազատ արձակվեն ամիսներ շարունակ պահվող ապօրինի կալանքից․ Երեմ Սարգսյան

Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հնարավոր բոլոր եղանակներով, շատ մանրամասն հիմնավորումներով ներկայացված միջնորդություններով և բողոքներով գլխավոր դատախազությանը, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի մի շարք դատավորների բացատրում էինք, որ արդեն պատգամավոր դարձած կալանավորված անձին չեն կարող առանց ԱԺ համաձայնության պահել կալանքի տակ։
Հավես լինի նրանց՝ իրավաբանության հետ կապ չունեցող մերժումների հիմնավորումները կտեղադրեմ։
ՍԴ-ն քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումի հիման վրա արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։
Այսինքն՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, ներկայումս Աժ պատգամավոր Մխիթար Զաքարյանը և մյուս կալանավորված պատգամավորներն անհապաղ պետք է ազատ արձակվեն ամիսներ շարունակ պահվող ապօրինի կալանքից։
Շնորհակալ եմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին!!!
ԵՎ Սահմանադրական դատարանին!!!

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ