09 12 2021

ԽԱՅՏԱՌԱԿ ապօրինի կերպով կալանքի տակ պահաված մեր գործընկերներին հիմա անհապաղ ազատ են արձակելու․ պատգամավոր

ԽԱՅՏԱՌԱԿ ապօրինի կերպով կալանքի տակ պահաված մեր գործընկերներին հիմա անհապաղ ազատ են արձակելու․ պատգամավոր

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի հայրենակիցներ,
Հենց նոր հրապարակվեց ՍԴ որոշումը մեր դիմումի հիման վրա` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ: Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ Մեր գործընկերներներին ԽԱՅՏԱՌԱԿ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու: Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն!!!

Հիշեցնենք, որ այս պահին ազատությունից զրկված են և իրենց պատգամավորական գործունեությունը չեն կարողանում իրացնել «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորները՝ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ