09 12 2021

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել քրեական հետապնդումները․«Սիսական» ջոկատ

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել քրեական հետապնդումները․«Սիսական» ջոկատ

«Սիսական» ջոկատի մարտիկները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 «Սիսական» ջոկատի մարտիկներս խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քրեական հետապնդումներն արցախյան երեք ազատամարտերի մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ, հայրենիքի նվիրյալ Աշոտ Մինասյանի նկատմամբ։

Գործող իշխանություններն իրականացնում են ակնհայտ պարտվողական քաղաքականություն. թշնամուն են հանձնվում Սյունիքի՝ կենսական նշանակություն ունեցող հատվածներ, և «Սիսական» ջոկատն իր հրամանատարի ղեկավարությամբ այդ ազգադավ քաղաքականությանը խանգարող կառույցներից մեկն է:

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը, որը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, դեկտեմբերի 1-ին անհիմն կերպով կալանավորվեց։ Կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատախազությունը Ազգային Անվտանգության ծառայությանը ներկայացրել էր դեռևս մեկ տարի առաջ` 2020 թվականի նոյեմբերին, սակայն մերժվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ հանցակազմի բացակայության պատճառով զենքի և ռազմամթերքի հետ Աշոտ Մինասյանի կապը չհաստատվելու հիմքով:

Հարուցված գործի և կալանավորման վերաբերյալ Աշոտ Մինասյանը դիրքորոշում էր հայտնել, որ տեղի ունեցածն իրեն մեկուսացնելու նպատակ է հետապնդում՝ պայմանավորված Սյունիքում տեղի ունեցող գործընթացներով: Ըստ Մինասյանի՝ առաջին փուլով Սյունիքի համայնքապետերին էին մեկուսացնում, իսկ երկրորդ փուլով՝ արդեն այլ ակտիվ անձանց:

Մեկ անգամ ևս դատապարտո՛ւմ ենք և կոչ անում ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել քրեական հետապնդումները Հայրենիքի նվիրյալների նկատմամբ:

«ՍԻՍԱԿԱՆ» ՋՈԿԱՏԻ ՄԱՐՏԻԿՆԵՐ

08.12.2021

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ