Ոչ թե սպառնալ քրեական պատժով, այլ չստեղծել այնպիսի իրավիճակ, որը կառաջացնի հայհոյելու ցանկություն։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Հայհոյանքը լավ բան չի, որովհետև ինչ-որ մեկը ինչ-որ մի օր գալու է դրա համար պատասխան պահանջելու։ Հասարակության մեջ կա բարոյականության կոդեքս, այդ կոդեքը կարգավորում է այս հարաբերությունները, երբ որ բարոյականության կոդեքսը աղավաղվում է, երբ որ քաղաքական նկրտումներով և արտաքին թշնամուն թողած մեր ներսում թշնամի փնտրելու, ատելությունը, խրախուսելու և նաև վիրտուալ իրականության մեջ խոսքի անսահման ազատության պայմաններում ստեղծվում է բարոյական կոդեքսի անկում, արժեհամակարգային սնանկացում և սկսվում են հայհոյանքները»,-ասաց Ղազինյանը։
Ընդդիմադիր պատգամավորը պատմեց դեպք, որ հանդիպել է վիրտուալ տարածքում իրեն հայհոյած քաղաքացիներից մեկին, հարցրել է՝ «դուք ինչ ճանաչում եք», ասեց՝ ոչ ասեցի ինչո՞ւ՝ եք հայհոյում, ասեց՝ բոլորը հայհոյեցին ասեցի ես էլ հայհոյեմ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը