Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ գերեվարված ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են ռուս խաղաղապահների աջակցությամբ, հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն այս պահին շարունակվում են: Այս մասին ТАСС-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը:
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, հայ ռազմագերիներին վերադարձնելու աշխատանքը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը», - ասել է նա:
«Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Եվ ռուս խաղաղապահները այդ գործը ավարտին կհասցնեն»,- ընդգծել է Մուրադովը:
Նա նաև նշել է, որ գերիներին վերադարձնելու աշխատանքը գնահատում է որպես խաղաղարարի քաղաքացիական պարտք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը