09 12 2021

Աբովյանում ՔՊ թեկնածուի նախընտրական շտաբի պետը ներխուժել է վերահաշվարկի վայր, սպառնալիքներ հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին

Աբովյանում ՔՊ թեկնածուի նախընտրական շտաբի պետը ներխուժել է վերահաշվարկի վայր, սպառնալիքներ հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին

Երեկ միջադեպ է արձանագրվել Աբովյան խոշորացված համայնքի քվեաթերթիկների վերահաշվարկի ընթացքում, երբ ՔՊ թեկնածուի նախընտրական շտաբի պետը մի քանի անդամների հետ ներխուժել են վերահաշվարկի վայր և դիմել սադրանքի՝ հնչեցնելով սպառնալիքներ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների հասցեին, փորձելով ճնշում գործադրել վերջիններիս նկատմամբ, հայտնում է Էդուարդ Բաբայանի նախընտրական շտաբի ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցը:

«Կոչ ենք անում տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին չտրվել սադրանքի և շարունակել իրականացնել անաչառ վերահաշվարկ՝ օրենքին համապատասխան: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ մեր շտաբը պահանջատեր է լինելու նույնիսկ մեկ ՀՀ քաղաքացու ձայնի համար, որպեսզի նրա իրավունքը ամբողջությամբ իրացվի և իրական հաղթանակը արձանագրվի», - ասված է հաղորդագրության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ