Կառավարության նախագիծը հնարավորություն է տալիս, որ մարդիկ նշանակվեն պոակների ղեկավարներ, ովքեր չունեն մասնագիտական աշխատանքի փորձ: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ՊՈԱԿ-ների մասին օրենքին։
«Մենք ունենք հետևյալ պատկերը՝ բերվել է օրենքի նախագիծ, չգիտես ինչու շրջակա միջավայրի նախարարության կողմից, երբ տրամաբանական կլիներ, որ ՊՈԱԿ-ներին վերաբերող օրենքի նախագիծը գոնե արդարադատության նախարարությունը ներկայացներ։Կարծում եմ, որ ենթատեքստը հասկանալի է և այս օրենքով ոչ թե ընդլայնում է շրջանակը, այլ նախկին գործող օրենքով ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակելու համար մարդը պետք է ունենար մասնագիտական աշխատանքի ստաժ։ Մեր կառավարությունը բերել է օրենքի նախգիծ, որով մասնագիտական աշխատանքի ստաժը փոխարինել է ընդամենը համապատասխան բնագավառի աշխատանքային ստաժով»։
Ավելին՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը