Օրեր առաջ հայտարարել էի, որ մայրս, քույրս և կինս հրավիրվել են նույն գործի շրջանակներում․ կառավարության նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիական ըմբոստության շրջանակներում ես էլ եմ մտել կառավարության շենք , այնտեղ ծածանել եմ ՀՀ դրոշը և այդ ժամանակ հարուցված քրգործով մեղադրյալ որպես ներգրավվել եմ զանգվածային անկարգությութններ կազմակերպելու շինծու գործով։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ-ի նախագահ Նարեկ Մանթաշյանը, որին հրավիրել են ԱԱԾ հարցաքննության։
«Այս կառույցի աշխատակիցները գտնվեցին բավականին ստեղծագործ և երկնեցին հերթական գործը, մեր ունեցած տեղեկություններով առաջադրվելու է մեղադրանք, ՀՀ դրոշն իբրև կառավաարության շենքից կողոպտելու համար, բայց կրկնում եմ՝ ծածանել եմ դրոշը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը