«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընթերցեց Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որը վերաբերվում է տարածքների ապաշրջապափակամանը մասնավորապես, որ այդ տարածքքը վերահսկվելու է ՌԴ-ի կողմից, սա ի՞նչ է, եթե ոչ միջանցք․ հարցն ուղղեց ընդդիմադիր պատգամավորը Փաշինյանին։
«Ես կարծում եմ, որ հարցը տվող պատգամավորի քաղաքական ուժը պետք է կողմնորոշվի մի հարցում՝ ինքը մեկնաբանո՞ւմ է տեքստը, թե՞ ինքը հաղորդում է ուրիշների մեկնաբանությունը, որն իրենց հանձնարարված է՝ որպես սեփական մեկնաբանություն հաղորդել»,-ասաց Փաշինյանը։
Ի պատասխան, Մկրտչյանն ասաց․ «Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր մոտ էդ սխեման շատ լավ աշխատում ա՝ դուք ստեղ նստածներին sms եք գրում, մեր մոտ էդ չի աշխատում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը