08 12 2021

Հարգելի հայրենակիցներ ձեզ խաբել են, խաբում են ու շարունակելու են խաբել, քանի դեռ հանդուրժում եք սա․ Թևանյան



2022 թվականի բյուջեն պետք է դիտարկել հետպատերազմական տրամաբանության մեջ։ Այս մասին ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«2020 թվականից հետ կառավարությունը խոստացել էր բանակի վերակառուցում, ինչը ենթադրում էր համապատասխան բարեփոխումներ և դրա իրականացման  համար հատկացվելիք գումարներ, դրանք չկան, փոխարենը պատերազմից հետո մոտ հինգ անգամ ավելացել են ծախսերն արտասահմանյան գործուղումների, այլ կերպ ասած շրջագայությունների համար։ Կրկնակի ավելացել են ներկայացուցչական հագուստի համար ծախսերը։ Եվ եթե այս ծախսերը մնային մինչպատերազմական մակարդակի վրա, ինչպես նաև կրճատվեցին պարգևավճարների, պադավատների ու իշխանավորների անձնական կոմֆորտի  ապահավման ուղղված գումարները, ապա հսկայական  միջոցներ կտնտեսվեին, ինչով էլ հնարավոր կլիներ մեր հանրության ամենախոցելի շերտերից մեկի՝ շուրջ կես միլիոն թոշակառուների ամսական թոշակն ավելացնել գոնե հինգ հազար դրամի չափով։ Դա կմեղմեր գների աճի ծանր հետևանքները գոնե անապահովների համար»,-ասաց Թևանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, որպես հիմնավորույմ բերվում է, թե բյուջեում փող չկա․

«Փաստորեն իրենց պադավատների, արտասահմանյան գործուղումների ու այլ անիմաստ բաների համար բյուջեում փող կա, իսկ հենց հերթը հասնում է թոշակառուներին փող չկա։ Եվ սա  այն իշխանությունն է, որը սիրում է բոլորին, հպարտանում բոլորով ու խոնարհվում բոլորի առաջ։ Իշխանավորների համար կարևորը Փի Առ-ն է ու անձնական շահը։ Խոսքը մասնավորապես ասֆլատապատման մասին է ու այն  կապիտալի նախնական կուտակաման աղբյուր է  դարձել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ