Հայաստանի իշխանություններն ադրբեջանական հարկադրանքի ու ճնշման տակ են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Տեսեք՝ ինչպես է նա խոսում․ թող ասեն՝ որ օրն են այդ միջանցքը բացելու։ Ես երկար ուսումնասիրել եմ, որ այդ ապաշրջափակման անվան տակ երկու հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել․ առաջինը թուրք-ադրբեջանական կողմից Հայաստանի իշխանությանը խաբելն է, երկրորդը՝ այդ ապաշրջափակումը մեզ համար լինելու է խորը շրջափակում, որովհետև միջանցքի անուն տալը նշանակում է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի ճանապարհ պետք է լինի այդ հատվածում։ Ապաշրջափակման անվան տակ մենք հայտնվելու ենք խորը շրջափակման մեջ՝ տնտեսական ճնշմամբ և Սյունիքի հատվածում մեր ժողովրդագրական դիմանկարի փոփոխությամբ։ Խնդիրը մեկն է և կայանում է նրանում, որ Ալիևն ինչ ուզում, այն էլ այսօր պարտադրում է»,-շեշտեց Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը