07 12 2021

Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը մեր օրակարգում է․ Աննա Գրիգորյան



«Սա միայն Ալեն Սիմոնյանի անձնական դիրքորոշու՞մն է, թե՞ ՔՊ-ի դիրքորոշումը։ ԱԺ ամբիոնից, դիմելով քաղաքական թիմին, ասել եմ, որ կա՛մ իրենք հրապարակային հայտարարությամբ հանդես կգան՝ դատապարտելով Ալեն Սիմոնյանի մոտեցումը, հակառակ դեպքում  նրանք էլ  են ընդունում, որ գերիների թեման պարզապես գոյություն չունի։ Քանի որ նրանց համար սա պարզապես գոյություն չունեցող թեմա է, նրանք անդադար  հետաձգում են, նիստերը փակ են անցկացնում»,-այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ այն տեսանյութին, որտեղ Ալեն Սիմոնյանն ասում է, որ գերիներն իր համար ուղղակի չկան և նրանք դասալիք են։

«Ժողովուրդը պետք է ի վերջո հասկանա իշխող քաղաքական թիմի համար  գերիների հարց գոյություն ունի՞, թե՞ չունի «,-ասաց Աննա Գրիգորյանը՝ հատկանշելով, որ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը խորրհրդարանական  ընդդիմության  օրակարգում է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ