Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իսկ ինչու՞ եք պահանջում ալենի հրաժարականը։ Ինքը արտաբերել ա նույն միտքը, ինչ օրեր առաջ արտաբերեց նիկոլը։
Որպեսզի ճիշտ հասկանաք, թե ինչ է կատարվում, մի քիչ ավելի խորը նայեք։
նիկոլը, փակ դռների ետևում, խոստացել ա միջանցք տրամադրել և դրա դիմաց նա պետք է ստանար գերիներ։ Որոշ ժամանակ անց նա հասկացավ, որ հենց միջանցքը տրամադրի էլ ոչ մեկին պետք չի լինի և իր իսկ տերերը իրեն կվերացնեն։ Այդ պահից սկսած նա ամեն կերպ փորձում է երկարացնել իր կյանքը` իհարկե ՀՀ քաղաքացիների հաշվին։ Նա տանում է մեզ հերթական պարտվողական պատերազմի, նույն ձև, ինչպես արեց 44 օրյա պատերազմի դեպքում։ Ինքը հրաժարվել ա իր խոստումից և հիմա ադրբեջանին ամեն կերպ ցույց է տալիս, որ իրեն, գործարքի մաս կազմող, գերիները այլևս չեն հետաքրքրում։
Սրա ողջ մնալու պրոցեսին գերի ընկած երկրում լինելու են նոր զոհեր, նոր գերիներ և նոր տարածքային զիջումներ...
Իսկ դուք ընկած ալենի հրաժարականն եք պահանջում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը