Խորհրդարանը վերադաս է կառավարությանը։ Եվ այո, խորհրդարանը իրավունք ունի գծել սահմաններ, որոնցից կառավարությունը բանակցելիս իրավունք չունի դուրս գալ։ Եթե ինչ-որ մեկը իրենցից դեմ է, որ հայ ժողովրդի մեջքի հետևում ՀՀ և Արցախի շահերի ոտնահարմամբ կարող են ստորագրվել փաստաթղթեր, դա իրենց խնդիրն է, բայց իրենց շեֆը մեր շեֆը չէ, իրենց շեֆը մեզ հաշվետու է ու ինչքան շուտ դա իրենք հասկանան, այդքան իրենց ու իրենց շեֆին հօգուտ կլինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Անդրադառնալով առաջնագծի ամրաշինական, ինժեներական աշխատանքներին, Մամիջանյանը նշեց․
«Այս իշխանությունների մոտ միշտ ձմեռ է։ Միշտ հնարավորություն չկա այդ աշխատանքներին, ձմռանը՝ ընտրություններից առաջ Վանաձորում ասֆալտ փռել կարողանում են իսկ ամրաշինական աշխատանքներ ողջ տարի չեն կարողանում։ Պետության համար զինվորի աճյունի և պատերազմում կռվածի աճյունի նկատմամբ վերաբերմունքը ուղիղ հայելի է, թե ինքը ոնց կվերաբերվի այս պահին սահմանը պահող զինվորին։ Մենք բոլոր տեսանք, թե ինչ պայմաններում էին պահվում մեր հերոսների աճյունները և դրանից կարելի էր հետևություն անել սահմանը պահող զինվորներին ինչպես են վերաբերվում։ Ջերմուկի դիրքն էլ երևի իրենց համար դժգույն ու դժբախտ է»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը