07 12 2021

Ալեն Սիմոնյանի մոտ փայլուն ստացվում է միայն պետբյուջեի հաշվին հարստանալը․ Արեգնազ Մանուկյան



Տեղյա՞կ եք, թե ադրբեջանական լրատվամիջոցների գլխավոր հերոսն ամենաօրյա ռեժիմով ով է․ ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Haqqin az-ի էջերից նրա նկարը չի իջնում, գոնե ամաչեք, այդպիսի հայտարարություններ մի արեք։ Ազգային ժողովի հերթական նիստին ելույթի ժամանակ դիմելով իշխնական պճատգամավորիներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Մի ժամանակ Ալեն Սիմոնյանը, նրա և ձեր առաջնորդը խոսում էին պաշտոնյաների բարեկամների հաջողված բիզնեսների մասին ու հայտարարում, որ նրանք պետական միջոցներ են յուրացնում, պետական տենդերներ են հաղթում, թալանում են, դրա համար էլ հարստանում են։ 2018-ի իշխանափոխությունից անցել է 3 տարի և ձեր ասածները հաստատող որևէ կոռուպցիոն դեպք չեն բացահայտել։ Դա նշանակում է, որ կամ նախկինում ստել եք կոռուպցիայի թեմայով և փորձել աչոկներ հավաքել, կամ չեք ստել, պարզապես հիմա դուք եք նույն գործով զբաղվում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ