Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը։
Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1112396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 230 814 քաղաքացի։
Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 45.30 տոկոս, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 2278 -ը։
Ամենապասիվը Արմավիր քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 7.36 տոկոս։ Ընտրելու իրավունք ունեցող 44452 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 3273-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը