05 12 2021

Այնթափում ընդդիմադիրներին բերման են ենթարկել մեկ հոգու ահազանգի հետևանքով



Արարատի մարզի Այնթափի գյուղապետը՝ Կարեն Սարգսյանը, որը նաև «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուներից է, ինչպես նաև մյուս թեկնածուներից Հունան Ավետիսյանը և ևս երկու անձ, որոնք թեկնածու չեն, համախոհ են, բերման են ենթարկվել ինչ-որ ահազանգի հիման վրա, որ իբրև տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածում բռնություն են գործադրել։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում հայտնեց բերման ենթարկվաների փաստաբան Արման Կարապետյանը: Նրա խոսքով՝ դա արվել է միտումնավոր՝ աշխատանքներին խոչընդոտելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ