04 12 2021

Մի իրողության մեջ ենք ապրում, երբ Հայաստանի ողջ տարածքը կարող է վերածվել միջանցքի․ Բենիամին Մաթևոսյան

Մի իրողության մեջ ենք ապրում, երբ Հայաստանի ողջ տարածքը կարող է վերածվել միջանցքի․ Բենիամին Մաթևոսյան

Այն միջանցքը, որի մասին խոսում են ադրբեջանցիները, ի սկզբանե անգամ չի քննարկվել։ Իհարկե, Ադրբեջանը կուզեր Սյունիքի տարածքով առանց մաքսատուրքեր վճարելու ելումուտ անելու հնարավորություն ունենար, բայց այն միջանցքը, որի մասին խոսում է  Ադրբեջանը, որով իշխանությանները վախեցնում են հայ հասարակությանը, քաղաքական դաշտին, այդ միջանցքն ինքնին գոյություն չունի։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Անգամ Նիկոլ Փաշինյանը իր հայտնի վերջին ասուլիսի ժամանակ ասում է, որ միջանցք ձեւակերպումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ  հստակ ձևակերպված է, և այդ միջանցքի մասին երբ որ խոսք է գնում, դա վերաբերում է Լաչինի միջանցքին, որը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության եւ պատասխանատվության ներքո: Եթե լիներ Զանգեզուրի միջանցքի տրամաբանության շրջանակներում ինչ-որ գործընթաց, դա ինչ-որ թղթի վրա ամրագրված կլիներ, կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանում տեղի կունենար: Իհարկե, Ադրբեջանը կուզենար Սյունիքի տարածքով առանց մաքսատուրքեր վճարելու հնարավորություն ունենար ելումուտ ունենար, բայց էն միջանցքըը, որի մասին խոսում են Ադրբեջանում, որով վախեցնում են հայ քաղաքական դաշտին,այդ միջանցքը գոյություն չունի»,- ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով` եթե Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա Հայաստանի ամբողջ տարածքը ադրբեջանցիների համար դառնալու է ազատ ելումուտի տարածք. «Եւ այդ դեպքում, մենք ոչ մի ֆանտաստիկ եկամուտներ չենք ունենալու»:

Միաժամանակ նա ընդգծեց. «Մի իրողության մեջ ենք ապրում, երբ Հայաստանի ողջ տարածքը կարող է վերածվել միջանցքի»։

Ըստ քաղաքագետի, եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանիցների համար դառնալու է ազատ ելումուտի տարածք, անգամ ներդրումների տրամաբանությունը կամ տարանցիկ երկիր դառնալու իշխանությունների երազանքներն ուղղակի փշրվելու են դաժան իրականության պայմաններում։

Նրա խոսքով, Հայաստանում  եթե հետագայում տեսնեն Ստամբուլ առևտրի կենտրոն, պետք չէ զարմանալ, քանի որ դա է լինելու թուրքական կապիտալի ներոսքի  դրսևորումներից մեկը. «Այսինքն թուրքական կապիտալն այստեղ դրսևորվելու է խաղատներ, գրավատներ, առևտրի կենտրոններ բացելով, բայց  Հայաստանի տնտեսության մեջ ֆունդամենտալ ներդրումներ չեն անելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ