03 12 2021

Այս բոլոր գործողություններն իմ լիազորությունների դադարեցման նպատակով են արվում. Զարուհի Նախշքարյան

Այս բոլոր գործողություններն իմ լիազորությունների դադարեցման նպատակով են արվում. Զարուհի Նախշքարյան

News.am-ը գրում է․ Ես գտնում եմ, որ այս բոլոր գործողություններն իրենցից ներկայացնում են հետապնդում՝ իմ լիազորությունների դադարեցման նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն նոյեմբերի 29-ին դատավոր Զարուհի Նախշքարյանին խիստ նկատողություն էր հայտարարել՝ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։

Դատավոր Նախշքարյանն ասաց, որ ԲԴԽ-ի որոշման բովանդակությանը դեռ ծանոթ չի, բայց չի կասկածում, որ այդ որոշումը մի շղթայի մաս է կազմում։

Եվ հարցին՝ արդյոք իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվո՞ւմ, դատավորն ասաց. «Դա ինձ չի հետաքրքրում»։

Զարուհի Նախշքարյանն ասաց, որ ԲԴԽ այդ դիմումը ներկայացնող Գեւորգ Գյոզալյանը Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի՝ տրված լիազորագրի համաձայն նրա անունից պետական մարմիններում հանդես գալու լիազորություն չի նախատեսում։

Դատավորն ընդգծեց՝ նկատողության խիստ լինելու իմաստը միայն մեկն է, որ ցանկացած հաջորդ կարգապահական տույժի դեպքում իր լիազորությունները հնարավոր լինի դադարեցնել։

Նշենք, որ ԲԴԽ-ի կողմից կայացված այս որոշումը վրդովվեցրել է փաստաբանական համայնքին եւ մի շարք դատավորներին։ Նրանք պնդում են, որ դատավորի նկատմամբ քաղաքական ճնշումներ են իրականացվում, քանի որ Նախշքարյանը իշխանություններին հաճելի որոշումներ չի կայացնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ