Այդ խնայողությունները մեծ մասամբ ձևավորվել են այն պատճառով, որ կովիդի ընթացքում գործուղումները խիստ սահմանափակ էին, այնպես որ կարող ենք փաստել, որ կովիդը գնեց մեքենա Ալեն Սիմոնյանի համար: Այս մասին դեկտեմբերի 3-ին մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պարզաբանմանը, թե իր համար նոր ավտոմեքենան գնվել է ԱԺ-ի խնայողությունների հաշվին: Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն պնդումներին, որ ընդդիմադիր պատգամավորները միջազգային հարթակներում իրենց մենակ են թողնում՝ նա ասաց, որ երբ հնարավոր է լինում քննարկմանը մասնակցել օն լայն, նա այդպես է մասնակցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը