03 12 2021

Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով կենացները քաղցրանալու են

Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով կենացները քաղցրանալու են

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբության էջում գրել է.

«Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի դատական վեճը շարունակվում է, կենացները քաղցրանալու են․․․

Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում (Էջմիածին) այսօր, ժամը 17։00-ին տեղի կունենա Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ իմ դատական վեճի հերթական նիստը։

Սա 2019-ի մայիսին Լապշինի, Փաշինյանի, Կարապետյանի և իմ զրույցի շարունակությունն է, երբ խոսվել էր Արցախում պատերազմ կազմակերպելու և հազարավոր զոհեր տալու մասին։ Ես խոստացել էի, որ ձեռքիս տակ ունեցած այլ փաստեր ևս կհրապարակեմ։ Դրանք դեռևս հուլիսին ներկայացրել եմ ՀՀ ԱԱԾ-ին, իսկ հոկտեմբերին՝ դատարանին։

Այսօր դատարանում իմ շահերի պաշտպան, հայտնի փաստաբան Լուսինե Վիրաբյանը կհրապարակի ինչպես բազմաթիվ փաստեր, այնպես էլ դեսպան Վլադիմիր Կարապետյանի կողմից մի շարք օրինախախտումներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ