Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ մարմինների ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի չորս համայնքներում՝ Վանաձորում, Սպիտակում, Թումանյանում, Փամբակում։ Սպիտակում քաղաքապետի պաշտոնի համար պայքարի հայտ է ներկայացրել չորս քաղաքական ուժ՝ «Իմ հզոր համայնք», «Հայրենիք», ՀՅԴ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող Սասուն Ասատրյանը այս ընտրություններում կարևորում է ոչ միայն համայնքային հարցերը, այլև ՀՀ-ում տիրող իրավիճակը։
«Մենք հիմա փաստորեն խորը ճգնաժամի մեջ ենք։ Այս իրավիճակում իշխանությունն էլ իր դիմակը պատռում է, և կարևոր է, որ մարդիկ ուշքի գան։ Մենք հնարավորինս զրուցում ենք մարդկանց հետ, որպեսզի հիպնոսացած վիճակից բերենք գիտակցության։ Այնքան բևեռեցին մեր հասարակությանը՝ սև-սպիտակ, կեղծ լոզունգներով, որ այժմ մարդկանց չենք մեղադրում, իրենց պետք է ուղղակի ուշքի գալ։ Իրենք չեն հասկանում, որ պետականության կորստի, վտանգի առջև ենք, թուրքը հանգիստ մտնում, դուրս է գալիս, ոչ մի բան չեն ասում, դրա համար պետք է մեր հասարակությունը արթնանա և դա պետք է մարզերից սկսվի։ Պատահական չէ մեր կարգախոսը՝ «Հայրենիքը սկսվում է համայնքից»»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Սասուն Ասատրյանը։
Ասատրյանի խոսքով, Սպիտակում բնակիչներից շատերը հասկանում են երկրին սպառնացող վտանգները, հետևաբար իրենց ընտրությունը կատարելիս վստահ է, որ ուշադիր կլինեն, թե ում է պետք վստահության քվեն տալ։
«Քվեարկելով ներկա ազգադավ իշխանությանը վերարտադրում են նույն թուլամորթությունը, մեզ տանում են դեպի անկում։ Մնում է ՏԻՄ-ում էլ ընտրվեն։ Իրենց ընտրողների մի մասը պատրաստվում է երկրից գնալ, ասում են՝ մնանք, ի՞նչ անենք։ Գնում են ՔՊ-ին ընտրում են, էդ վերջին վատությունն էլ անում են նոր գնան երկրից։ Էս նույն մարդիկ այն ժամանակ Նժդեհից պետք է դժգհոհեին, ինչքան հերոս ունենք, վարակաբեկում են, անհայրենիքների պատճառով հայրենիք ենք կորցնում։ Դրա համար համայնքներում մենք պետք է ճիշտ աշխատանք տանենք, մենք պետք է վերականգնենք համերշխությունը առաջին հերթին»,- եզափակեց Սասուն Ասատրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը