01 12 2021

Հայաստանում շատ լավ գիտեն, թե որ նահանգների, որ սենատորներն են մեզ համար խնդրահարույց․ Սուրեն Սարգսյան

Հայաստանում շատ լավ գիտեն, թե որ նահանգների, որ սենատորներն են մեզ համար խնդրահարույց․ Սուրեն Սարգսյան

Վերջին օրերին հետևում եմ, թե ինչ լուրջ պայքար են տանում հայկական լոբբիստները Վաշինգտոնում՝ 907-րդ բանաձևը վերակենդանացնելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես գիտեք, այդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումը: Ամենից վատն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների և դեսպանատների, ինչպես նաև միլիոնավոր դոլարների դեմ հայկական լոբբիստները պայքարում են Հայաստանի կառավարության և դեսպանատան կողմից զրոյական աջակցությամբ:

Դա այն դեպքում, երբ Հայաստանում շատ լավ գիտեն, թե որ նահանգների, որ սենատորներն են մեզ համար խնդրահարույց և նրանց հետ աշխատանք չի տարվում:

Մեծ հաշվով այս պայքարը Հայաստանի անվտանգության համար է և Հայաստանի իշխանության և դեսպանության բացակայությունը ցավալի է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ