Տնտեսագետ Զավեն Խուկեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օրեցօր ահագնացող տնտեսական խնդիրների ֆոնին չինովնիկները շարունակում են լցնել իրենց գրպանները լցնել,մտածել իրենց բարօրության մասին:
Ամեն օր մեր երկրում աղքատությունը սրվում է, իսկ ԱԺ նախագահին սպասարկելու է նոր մեքենա 90 մլն արժողությամբ, ինչո՞ւ, մինչև այս սպասարկող մեքենան չէր ապահովում նրա տեղաշարժը, հարմարավետությունը թե ապահովությունը:
Քաղաքապետարանը շարունակում է բարձրացնել աշխատավարձերը, բայց եկեք ֆիքսենք, որ կտրուկ աճում են բարձր պաշտոն զբաղեցնողների աշխատավարձերը՝ վարչության պետեր, նրանց տեղակալներ...դրա փոխարեն ձեր նշած մահվան վերելակները փոխարինեք, աղբահանության հարցերը լուծեք, որ ամեն շենքի նկուղում այդ շենքի բնակիչների թվի քանակով առնետներ չվխտան ու տարբեր հիվանդություններ չտարածեն...
Սա է սրանց պատկերը, սա, որ երկրում սոցիալական խնդիրներն ահագնանում են, իսկ իրենք նոր ծառայողական մեքենա են գնում ու սեփական աշխատավարձերն են բարձրացնում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը