29 11 2021

Թուրքիան և Ադրբեջանն անելու են ամեն ինչ, որ Արցախի կարգավիճակի հարցը թաղեն․ Հակոբ Տեր-Խաչատուրյան



Մեզ առաջին հերթին մտահոգում է սահմանզատման և սահմանագծման գործընթացները, քանի որ Թուրքիան և Ադրբեջանն անելու են ամեն ինչ, որ Արցախի կարգավիճակի հարցը թաղեն սահմանազատման և սահմանագծման ճանապարհով։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ ցանկալի է Մինսկի համանախագահող պետություններով ֆորմատը վերականգնվի և շարունակվեն բանակցությունները։

«Որևէ խաղաղություն չի կարող հաստատվել, եթե ժողովուրդների միջև հիմնական հարցերը չեն լուծվել։ Թուրքիան պարտավոր է առերեսվել իր պատմության հետ և ճանաչել հայոց ցեղասպանությունը ինչպես այլ պետություններ են արել և ներկայան համաշխարհային հանրությանը իր հանցանքը ընդունած և հատուցում կատարծ հայ ժողովրդին։ Որևէ այլ կերպ չի կարող մնայուն և տևական խաղաղություն հաստատվել տարածաշրջանում»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ