Այս պատերազմում տանուլ ենք տվել բոլորս, սա պետք է լինի գերակշռող միտք: Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Եթե նայում ենք, թե ինչ փաստաթղթեր է ներկայացրել Ադրբեջանը ՄԱԿ, տեսեք ինչ լեզվով է գրված, իսկ Հայաստանը որևէ մի փաստաթուղթ չի ներկայացրել, այդ կեղծ փաստաթղթերին մենք որևէ կերպ չենք պատասախանում, իսկ մեր տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք կարող ենք օգտագործել»,-ասաց նա:
Մենք պետք է մասնագիտական գնահատականներ տանք Ռուասատանի և Եվրոպայի հետ հարաբերություններին: Եվրոպան 1991 թվականին ճանաչում է Ադրբեջանական հանրապետությունը, որտեղ մինչ այդ ճանաչումը որևէ անգամ ինքնորոշման ակտ չի եղել, անկախության հանրաքվե չէր եղել և չի ճանաչում Արցախը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը