Ճիշտ է՝ մայիսին եք հասել Ապրիլյանին, բայց խրամատ փորելու փորձ ունեք, գնացե՛ք առաջնագիծ, զինվորին օգնեք․ փորձագետը՝ իշխանականներին
Իշխանական աթոռները իրենց մարմիններով ծանրացրած արարածներին հարց եմ ուզում տալ՝ դուք հոգեբանորեն առո՞ղջ եք։ Որովհետև երբ դուք ասում եք, որ պետք է գնալ Ադրբեջան և Թուրքիային հարցնել՝ արդյոք իրենք ուզո՞ւմ են մեզ ցեղասպանել, ուզում եմ հասկանալ՝ ձեզ մեկ տարի առաջ ո՞ր պահը պարզ չէր։ Խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
«Ինչը մութ մնաց, երբ Թուրքիան ադրբեջանական բանակին էր աջակցում, երբ վարձկաններ էին բերում, լցնում առաջնագիծ, այդտեղ ո՞ր պահը մութ մնաց, որ դուք չհասկացաք՝ իրենք ուզում են, որ մենք վերնանք այս տարածաշրջանից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը