24 11 2021

Խորհուրդ կտայի իմ նախկին աշխատակցին՝ Արծրուն Հովհաննիսյանին, քիչ խառնվել ՊՆ գործերին․ Սեյրան Օհանյան

Խորհուրդ կտայի իմ նախկին աշխատակցին՝ Արծրուն Հովհաննիսյանին, քիչ խառնվել ՊՆ գործերին․ Սեյրան Օհանյան

Մեր իրականության այս երեք տարվա առանձնահատկություններից մեկը Պաշտպանության նախարարությունում կադրային արագ փոփոխություններն են, որը այն կարևոր պատճառներից մեկն է, որ բանակը քայքայվել է և մենք պարտություն ենք կրել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ նախկին պաշտպանության նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ճիշտ չէ նաև, որ Պաշտպանության նախարարը և ԳՇ պետը միաժամանակ են փոխվում։ Շատ կարճ ժամանակահատվածում երեք ՊՆ նախարարներ են փոխվել և դա է պատճառը, որ պատերազմից հետո հստակ որոշումներ չեն ընդունվել և Զինված ուժերի համար պաշտպանական, ռազմավարական վերանայում իրականացնելու և ամենակարևորը՝ ՀՀ սահմանային ծառայությունը, պաշտպանությունը, ինժեներական սարքավորումները կարգի բերելու։ Ճիշտ չէ նաև փորձառության առումով, որովհետև գոնե Պաշտպանության նախարարի պաշտոնում պետք է լինեն մարդիկ, որոնք կառավարման փորձառություն ունեն․ քաղաքական  պաշտոն է, կարող է նշանակվել թիմի անդամ, բայց թիմի անդամն էլ գործադիրում, օրեսնդիրում մեկը մյուսին փոխելով, իր աստիճանական աճը ապահովելով, փորձառություն պետք է ձեռք բերի»,- ասել է Օհանյանը։

Նրա խոսքով, գործող իշխանության թիմում կադրային սով է․

«Մարդկանց նշանակում են պաշտոնների, որոնք որ փորձառություն չունեն, և յուրայինների և ոչ յուրայինների խնդիր են լուծում։ Ես չգիտեմ, թե ինչու նոր նշանակված Արշակ Կարապետյանը ազատվեց պաշտոնից, բայց նա և մյուս անձինք կառավարման փորձառություն ունեցել»։

Ինչ վերաբերում է նախկի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի վերջերս բանակում փոփոխությունների վերաբերյալ հնչեցրած տեսակետներին, Օհանյանը կարծում է, որ Պն-ից դուրս գալուց հետո որևէ խնդիր չկա կարծիք արտահայտելու, միևնույն ժամանակ խորհուդր է տալիս Հովհաննիսյանին․

«Ես խորհուրդ կտայի իմ նախկին աշխատակցին,  ծառայակից ընկերոջը քիչ խառնվել Պաշտպանության նախարարության գործերին»։

Նախկին Պաշտպանության նախարարի խոսքով, 2018 թվականից հետո իշխանության եկածները այնպես արեցին, որ բանակի գործունեությունը իջեցվեց կենցաղային մակարդակի որով PR կկազմակերպեին իրենց համար, ստանալ բանակի զարգացում․ «Արդյունքում ստացա կադրային արագ-արագ փոփոխություններ, կադրային կախվածություններ, մի ամբողջ բանակային կորպուսի զգալի  ստարաբաժանումներ են կրճատել հենց այն գլխավոր հատվածի ուղղությամբ, որտեղ որ հակառակորդը մխրճվել էր, սպառազինության գնման հետ կապված փոփոխություններ․․․ ամենակարևորը՝ ռազմահայրենասիրական դաստիարակությունը և կարգապահությունը իջեցրել են պարկետի մակարդակի։ Հենց դա էր պատճառը, որ մենք ունեցանք պարտություն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ