23 11 2021

Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք․ ո՞նց է ստացվում, որ գործերը մակագրվում են կորոնայով հիվանդ Արմեն Դանիելյանին․ Վարդևանյան



Ինչպես է ստացվում, որ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներ է հարուցում բացառապես այնպիսի դատավորների նկատմամաբ, որոնք վայելում են հանրային և մասնագիտական հանրույթի վստայությունը, բայց  հանրության վստահությունը չվայելող դատավորները երբևէ կարգապահական պատասխանատվության տիրույթում չեն հայտնվում։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ներկայացնելով խորհրդարանական ընդդիմության ձևավորած քննիչ հանձնաժողովը։

Նշենք, որ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերի ուսումնասիրությունը:

«Քննիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ որոշումը խորհրդարանը  չընդունեց, որը ողջունելի է, որովհետև մենք հնարավորություն ունենք զերծ լինել իշխանական պատգամավորների ներկայությունից: Քննիչ հանձնաժողովն իր աշխատանքերն իրականացնելու է առանց այդ որոշման: Հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու են նիստերին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ