22 11 2021

ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵ՛Ք, փրկեք Նիկոլին՝ Հայաստանից, և Հայաստանը՝ Նիկոլից․ Արտակ Զաքարյան

ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵ՛Ք, փրկեք Նիկոլին՝ Հայաստանից, և Հայաստանը՝ Նիկոլից․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի հայրենակից, վաղը Նիկոլն իր ֆեյսբուքյան ասուլիսով դիմելու է ձեզ և անուղակի կերպով հիմնականում ասելու է հետևյալը.
1. “Քանի որ դուք դուրս չեք գալիս փողոցներ, չեք համախմբվում և չեք արտահայտում ձեր դժգոհությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, չեք ընդվզում, հետևաբար ես ստիպված եմ ստորագրել Հայաստանի օկուպացված տարածքներից որոշ հատվածներ ևս հանձնել Ադրբեջանին: Հետո չասեք, որ ես միայնակ եմ դա որոշել”:
2. “Մենք պարտվել ենք, հետևաբար պարտավոր ենք կատարել 2021թ. նոյեմբերի 9-ին իմ ստորագրած հայտարարության 9-րդ կետը՝ այսինքն բացենք բոլոր կոմունիկացիաներն այնպես, որ թշնամին բավարարվի և ազատ, առանց հայկական կողմի վերահսկողության օգտագործի Ադրբեջանը Նախիջևանին կապող և Սյունիքով անցնող հայկական սուվերեն ճանապարհները” (փաստացի միջանք, որը կներկայացվի որպես բացված կոմունիկացիա):
Մնացած բացատրությունները, որոնք վաղը կտա Նիկոլը՝ մեծ հաշվով մանիպուլյատիվ լոլոներ են լինելու, այնպես ինչպես զրոյական կետից սկսեց ու Արցախը Հայաստան է ասելով հանձնեց Արցախի մեծ մասը, և ամբողջ Հայաստանը դրեց մեծ հարվածի տակ:
ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵ՛Ք,
փրկեք Նիկոլին՝ Հայաստանից, և Հայաստանը՝ Նիկոլից:
Այսօր Նիկոլն ու Հայաստանը միմյանց ձեռքը կրակն են ընկել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ