22 11 2021

Փաշինյանը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում Է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

«Կողմերը միմյանց տեղեկացրել են Բելառուսում և Հայաստանում իրավիճակի մասին, քննարկել ՀԱՊԿ շրջանակներում առկա խնդրահարույց հարցերը: Փաշինյանը Լուկաշենկոյին տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա զարգացման հնարավոր ուղիների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ