22 11 2021

Շինծու, խղճուկ մեղադրանք է․ Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին



«Շինծու խղճուկ մեղադրանք  է, հերթական շինծու, խղճուկ մեղադրանք է, որով   ի ցույց է դրվում այս կապիտուլյանտ ռեժիմի խղճուկ հողատու վարքագիծը , սա ակնհայտ է,  որովհետև մենք տեսնում ենք, որ Սյունիքի շուրջ տեղի են ուենում ոչ հայանպաստ դավադիր գործողություններ և հասարակության ուշադրությունը շեղելու հրերթական մանյովրն է իրականացնոմ  այս խղճուկ իշխանությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Սա շինծու մեղադրանք է ,  Սերժ Սարգսյանը չի վախենում ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ բերման ենթարկվելուց, ո՛չ  կալանավորվելուց։ Եթե դա կօգնի Սյունիքի ու Արցախի հայկական լինելու, ինքը բազիցս նշել է, որ պատրաստ է»,-ասաց Շարմազանովը։

Հարցին , թե արդյո՞ք ՀՀԿ-ն կհամագործակցի այս պահին Փաշինյանի դեմ  բողոքի ակցիա իրականացնող գործիչների հետ , Էդուարդ Շարմազանովն ասաց․

 «Մենք պատրաստ ենք համագոծակցել բոլոր պետականակենտրոն ազգային ուժերի հետ, ովքեր բացառապես սպասարկում են ՀՀ շահը և հստակ գտնում են , որ այս աղետալի վիճակից դուրս գալու ճանապարհը կապիտուլյանտ ռեժիմի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ