21 11 2021

Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար քրեական գործ է հարուցվել պատերազմի մասնակցի նկատմամբ



Արցախյան երկու պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը հայտնում է, որ հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ 

Նա հայտնել է, որ ծանուցուման վրա նոյեմբերի 12-ն է նշված, սակայն ինքը նոր է ստացել այն։

Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան լայվով հայտնում է, որ  նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ֆեյսբուքյան գրառում կատարելու համար։

«Էդ ֆեյսբուքյան գրառման մեջ արվել է հայտարարություն, որտեղ Նիկոլ Փաշինյանին ասվել է զիբիլի վրայի կատու եւ Քաջ Նազար: Այստեղ հայհոյանք չկա, սպառնալիք չկա, այսինքն իրենց հոդվածի մեջ այս գրառումը ոչ մի ձեւ չի տեղավորվում, հիմա էս փրչոտը ինչի է հրահանգել, որ իմ ուղղությամբ ճնշումներ իրականացնեն, որովհետեւ իմ տված եթերներում ես բացարձակ ճշմարտություն եմ ասել»,- ասել է Մանուկյանը: 

Մանուել Մանուկյանը ասել է նաև, որ ինքը չի հանձնվելու և չի լռելու։

Մանրամասները` տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ