18 11 2021

Սյունիքի մարզպետի որդին ազատ է արձակվել

Սյունիքի մարզպետի որդին ազատ է արձակվել

ArmLur.am-ը գրում է.

«Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատ է արձակվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քննիչը դիմել է դատարան Պողոսյանի կալանքը երկարացնելու, սակայն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին մարզպետի որդին ինքնակամ ներկայացել էր Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն, որից հետո Պողոսյանը կալանավորվել էր և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ Մարզպետի որդին դեռևս հուլիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Հիշեցնենք՝ 2021 թվականի հուլիսի 13-ին Գորիս քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել երկու անձ։ Տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, մյուսը՝ Հարություն Վարդանյանը՝ գործող մարզպետի որդու՝ Կարեն Պողոսյանի ընկերը։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Կարեն Պողոսյանին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ