18 11 2021

Ըստ Քերոբյանի՝ ֆինանսների նախարարությունը փորձում է լինել ռեալիստ, իսկ իրենք՝ լավատես



Արդեն այդ հարցին պատասխանել եմ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է պատրաստվում անել, երբ խոստացել էր, որ եթե մինչև տարեվերջ երկնիշ տնտեսական աճ չապահովի, հրաժարական կտա։

«Տիգրան Խաչատրյանն ասաց, որ 6,5 տոկոս տարեկան կտրվածքով տնտեսական աճը հավանաբար չի լինի և ըստ էության, մենք կունենանք մինչև 6 տոկոս։ Ֆինանսների նախարարությունն իր հաշվարկներն անելիս փորձում է լինել հնարավորինս խոհեմ և դիտարկել ռեալիստական և մի քիչ էլ հոռետեսական սցենարները։ Իսկ մեր նախարարությունը փորձում է լինել լավատես»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ