18 11 2021

Ինձ ուրիշ հարց տվեք․ ԱԻ նախարարը Սյունիքից ճանապարհներ հանձնելու վերաբերյալ հարցից խուսափեց



Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը պնդում է, որ Սյունիքի սահմանամերձ բնակչությանը ցանկացած պահին օգնելու համար կան տրանսպորտային միջոցներ։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարը նշեց, որ շարունակում է գործել Շուռնուխում տաքացման կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան-Գորիս ճանապարհի՝ Տաթև տանող խաչմերուկում:

«Տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներ և տրանսպորտային միջոցներ, որոնք տեղափոխելու են մարդկանց խցանումների ժամանակ: Եղանակային անբարենպաստ պայմանների համար ունենք ամենագնացներ, որոնք երկու օրվա ընթացքում կտեղափոխենք Սյունիքի սահմանամերձ գյուղեր»,- ասաց Փիլոյանը:

Լրագրողի հարին՝ արդյո՞ք պարզ է, թե ինչու  որոշվեց Սյունիքում ճանապարհները հանձնել թշնամուն, նախարարը հորդորեց ուրիշ հարց տալ

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ