17 11 2021

Իշխանական պատգամավորը պնդում է՝ Մեղրու միջանցք տալու պայմանավորվածություն չկա



Սյունեցի իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեղյակ չէ՝ Հայաստանն ի վերջո պաշ՛տոնապես դիմե՞լ է ՀԱՊԿ-ին,թե՞ ոչ:

Իշխնական  պատգամավորն առհասարակ շատ բան չգիտերայսօր Սյունիքում պատերազմի հետևանքների, կրակոցները դադարեցնելու պայմանների, կողմերի միջև քննարկվող օրակարգի,  վիրավորների քանակի, թշնամու գրաված դիրքերի ու գերների մասին, և սա այն դեպքում, երբ ինքն հանդիսանում է  ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի  անդամ:

 »ժողովուրդ ջան ես չեմ տիրապետում եմ պաշտոնական հաղորդված լուրին, մարդկային և դիքային կորուստների մաիսն տեղեկատվությանւ չեմ տիրապետում, դեռևս ճշտվում են»:

Ինչ վերաբերում է Փաշինյանին պատկանող ՀԺ-ի հրապարակած 10 զոհի տվյալների և ՔՊ ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հրապարակած 15 զոհի և ըստ ՊՆ-ի հաղորդած 1 զոհի տվյալների հակասությանը, պատգամավորն այս տեղեկատվական քաոսն արդարացրեց պատերազմական վիճակով.

«Ժողովուրդ ջան կարող է նաև զոհերի մասին տեղեկատվությունը հակասական լինել, պատերազմական վիճակ է կապ է կորել և այլն, մյուս բոլոր տեղցեկությունները դեռևս ճշտվում են»:

  Արմեն Խաչատրյանն ընդունեց, որ Սյունիքի նկատմամբ թշնամու ոտնձգությունը պայմանավորված է Ադրբեջանի ու Թուրքիայի փափագած Մեղրու միջանցքով, ասում է նրանք ձգտում են դրան, բայց մեր համբերությունն էլ սահման ունի՝ անկախ մեր ուժերի անհավասարության հանգամանքներից, թույլ չենք տալու:

«Եթե թշնամական ոտնձգություները շարունակվեն, չի հանդուրժվելու, թույլ չենք տալու, Մՙեղրու միջանցք տալու պայկմանավորվածություն չկա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ