Անցնող 30 տարիներին հայ-թուրքական հարաբերություններում միշտ էլ գործընթացներ եղել են՝ բաց, փակ, զարմանալի, տարօրինակ։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ հանդիպել էր թուրք ազգայնական Գորշ գայլերի առաջնորդի հետ, բնական էր, բայց մի կարևոր բան կար, այդ ժամանակվա Թյուրքեշի հետ հանդիպման և այսօրվա իշխանությունների հարաբերությունների։ Թյուրքեշի հետ հանդիպման նախաձեռնողը Սամսոն Օզարարատն է, Ֆրանսիայում է բնակվում հիմա, պոլսահայ գործարար, բայց տարօրինակ է, որ նա այս տարի էլի հայտնվել էր Երևանում։ Հիմա ասում են՝ միշտ էլ եղել են հարաբերություններ, այո, եղել են։ Արծվիկ Մինասյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, դա է եղել պատասխանը՝ նախապայման չպետք է լինի, պատմաբանների հանձնաժողով չպետք է լինի․ արժանապատիվ հարաբերություններ, ոչ թե այն, ինչ հիմա է կատարվում։ Ո՞վ է եղել միջնորդը՝ Ռուսաստանի՞ ԱԳՆ-ն, թե՞ Վրաստանի վարչապետը, իշխանական պատգամավորներ, դուք տեղյա՞կ եք, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը ձեռք է մեկնել Թուրքիային, չլիներ Էրդողանը որտեղի՞ց էինք տեղյակ լինելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը