17 11 2021

Ասա՝ բեյջը կախի, թե չէ ոտից դուրս կշպրտեմ դահլիճից․ Ալեն Սիմոնյանը խոսափողը չէր անջատել



ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ մոռացել էր անջատել խոսափողը, և նիստում նախագծերից մեկի քվեարկության ժամանակ ինչ-որ մեկին շշուկով սպառնալից տոնով հրահանգեց․

«Ասա՝ բեյջը կախի, թե չէ ոտից դուրս կշպրտեմ դահլիճից»։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը խոսափող չանջատելու սովորություն ունի և արդեն մի քանի անգամ ականատես ենք եղել նմանատիպ դեպքերի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ