Երկու օր է՝ ՀՀ սահմանին անհանգիստ է, թշնամին տարբեր ուղղություններով հարձակման է անցել, Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է անում և հայտարարում, որ Ադրբեջանը ներխութժել է ՀՀ ինքնիշխան տարածք: Իշխանական պատգամավորներից մեկը հայտարարում է, որ դիրքեր ենք կորցրել: Մեկ ժամում փոխվում է Պաշտպանության նախարար:
Վաղ առավոտից իրավիճակը նորից սրվում է: Տարբեր ինֆորմացիաներ են նետվում դաշտ: ՊՆ-ն իր հաղորդագրություններով դրանցից որոշների մասով հստակություն է մտցնում, մյուսների մասով՝ շարունակում լռել:
Պաշտոնապես նշվում է միայն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության մասին, իսկ թե ինչ է կատարվում Սյունիքում, որտեղից տարբեր խողովակներով խիստ անհանգստացնող տեղեկատվություն է գալիս:
Ահա այս իրավիճակում խորհրդարանական երկրի խորհրդարանի ամենից կարևոր հանձնաժողովներից մեկի՝ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը՝ իշխող ուժի պատգամավորներով «կարևոր» հարց է քննարկում:
ՔՊ պատգամավորները քննարկում են ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը, որը վերաբերում էր նախօրեին Շուշի մատույցներում տեղի ունեցած միջադեպին: Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, Վահագն Ալեքսանյանը, Վիլեն Գաբրիելյանը և Քրիստինե Պողոսյանը լուրջ դեմքերով քննարկում են այդ հարցը և «բինգո»: Վիլեն Գաբրիելյանն էլ ավետում է, որ ձևը գտել են, որ Ղազինյանն այլևս չառաջադրվի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Ինքը օրինագիծ է մշակել:
Ի դեպ, ստորև ներկայացնում ենք Ղազինյանի գրառումը:
«Հայկական Շուշիի տակ Ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ և հատուցման պահանջ:
Նա համոզված է, որ Շուշին հայկական է, թուրքն ու ադրբեջանցին թշնամի են և երբեք բարեկամ չեն դառնա, նա վստահ է, որ մեկ Հայ մարդու կյանքի դիմաց թշնամու երեք կյանք պետք է մատաղ արվի:
Կա Հայ մարդ և կան նիկոլներ. կամ նիկոլ ես, կամ Հայ մարդ . . .»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը