Գերիների հարցով քննարկում կազմակերպելը եղել է ընդդիմության նախաձեռնությանը, և այդ հրատապ նիստի հնարավորությունը բացառապես ընդդիմադիր պատգամավորների ստորագրության հաշվին է տեղի ունենալու: Այս մասին նոյեմբերի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանի նշանակմանը, նա ասաց. «Նախկինում ասֆալտչիկի դերը ստանձնած անձնավորությունը հիմա գնում է պաշտպանության նախարարություն հետևյալ բառերով՝ ես ուրախ եմ ստանձնել այս դերակատարությունը: Այս մարդկանց համար Հայաստանում պաշտպանության նախարար աշխատելը, մի պետությունում, որի տարածքային ամբողջականությունը խաթարված է, իրենք համարում են դերակատարություն, այսինքն դեր են խաղում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը