Կապանի ՏԻմ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը կապանցիները զավեշտալի բացահայտում են արել իշխանական ՔՊ -ի ընտրողների համար։
Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի խղճուկ կադրային ռեզերվում շարունակում են գլխաքանակ ապահովել նախկին ՀՀԿ -ականները։ Այսպես` միայն Կապանում ՔՊ ավագանու ցուցակի առաջին երեսուն տեղերում Պապիկյան Սուրենն ու սյունեցի Արմեն Խաչատրյանը խցկել են 10 ՀՀԿ-ականի։
Եվ սա այն դեպքում, երբ հեղափոխականների ողջ լոբբինգն ու քաղաքականությունը կառուցված է նախկինների հանդեպ ատելություն քարոզելու եւ նրանց մերժելու հենքի վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը