11 11 2021

Լսեք, դուք հայրենիք չե՞ք կորցրել, դուք ձեր ընտանիքի ապագայի մասին չե՞ք մտածում, վերջապես դուք սրբություն ունե՞ք․ պատգամավորը՝ ոստիկաններին

Լսեք, դուք հայրենիք չե՞ք կորցրել, դուք ձեր ընտանիքի ապագայի մասին չե՞ք մտածում, վերջապես դուք սրբություն ունե՞ք․ պատգամավորը՝ ոստիկաններին

Ես ճանաչում եմ ոստիկանների, ովքեր բացառապես ծառայում են օրենքին և օրինականությանը, սակայն հատկապես այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հանդիպեցի ոստիկանների, որոնց համար Փաշինյանին ծառայելն առավել կարևոր է, քան սեփական ընտանիքի ու սերունդներին հայրենիք թողնելը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ այն ոստիկանների պահվածքին, ովքեր այսօր մեծ խանդավառությամբ, առանձնակի կոպտությամբ, ապօրինի հրամաններ կատարելով, այս իրականության հետ անհաշտ քաղաքացիների էին բերման ենթարկում։

Ես ճանաչում եմ ոստիկանների, ովքեր բացառապես ծառայում են օրենքին և օրինականությանը, սակայն հատկապես այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հանդիպեցի ոստիկանների, որոնց համար Փաշինյանին ծառայելն առավել կարևոր է, քան սեփական ընտանիքի ու սերունդներին հայրենիք թողնելը։

Նիկոլի քաղաքական թիմի մասով ամեն ինչ պարզ է, նրանք կրում են այն խարանն ինչ իրենց առաջնորդը փաթաթել է նրանց վզին, բայց չեմ կարողանում հասկանալ հանուն պարգևավճարի հայրենիքի պաշտպանության համար պայքարի ելնողներին մեծ եռանդով ու դաժանությամբ բերման ենթարկողներին։

Անընդհատ ուզում ես այդ մարդկանցից հարցնել՝ լսեք, դուք հայրենիք չե՞ք կորցրել, դուք ձեր ընտանիքի ապագայի մասին չե՞ք մտածում, վերջապես դուք սրբություն ունե՞ք։

Թե՞ Նիկոլը ձեր համար ամեն ինչ է՝ ընտանիք, հայրենիք, սրբություն, ում համար պատրաստ եք մրցավազքի մեջ մտնեք ադրբեջանցիների հետ։

Այդ երկու կոպեկ գումարը քթներիցդ է գալու, մեկ է՝ չեք մարսելու»,- նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ