Ես ուղիղ երկու ամիս է բարձրաձայնում եմ, որ Ադրբեջանը Սյունիքում շինարարական աշխատանքներ է իրականացնում, ի վերջո ի՞նչ են կառուցում և դրան ի պատասխան ասում են՝ մոտավոր պատկերացնում են ինչ կլինի, լավ էլ պատկերացնում էին, որ մաքսակետ է կառուցվում և այլընտրանքային ճանապարհի կառուցման ավարտից հետո այս ճանապարհը կհանձնեն։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այս մասին ԱԺ հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Այդ ճանապարհը լիարժեք այլընտրանք Գորիս-Կապան ավտոճանապարհին չի հանդիսանում»,- հայտարարեց սյունեցի պատգամավորը։
Պատգամավորը նաև նկատեց, որ մեկ տարի առաջ է եղել ճանապարհներ հանձնելու պայմանավորվածությունը, սակայն այդ պայմանավորվածություններին զուգահեռ իշխանութունները այլընտրանաքային ճանապարհները նոր են կառուցում։
«Իսկ այս իրավիճակում Գորիսի ընտրված համայնքապտ Առուշ Առուշանյանը կալանավորված է, և նրա ներկայությունը խիստ էական է, այսօր փոխհամայանքապետ Մենուա Հովսեփյանին էլ ուզում են տանել կալանքի։ Այսպիսի իրականություն ենք ապրում, երբ պետական դավաճանություն է տեղի ունենում մեր աչքի առաջ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը