11 11 2021

ՀՀ իշխանությունները թշնամու հետ գործարք են իրականացրել ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության․ Մանուկյան



Կարծես փորձում էին հպարտանալ, որ առայժմ որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ հստակ փաստում է, որ իշխանությունը ոչ թե որևէ փաստաթուղթ չի ստորագրում, այլ ժողովրդի թիկունքում, ԱԺ-ի թիկունքում բանավոր կարգով գործարքների է գնում թշնամի երկրի հետ։ Այս մասին ԱԺ հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Բոլոր փաստերը վկայում են, որ առանց պաշտոնական հայտարարության, առանց պաշտոնական փաստըաթղթերի, բանավոր կարգով հանրությունից գաղտնի Ադրբեջանի հետ գնացել են գործարքի, պարտադրված են եղել կամ ցանցկած ձևաչափով․․․ ՀՀ իշխանությունները հերթական գործարքն են իրականացրել  ընդդեմ ՀՀ անվտանգության տարածքային ամբողջականության և սրանով պետք է արձնագրել որ խիստ վտանգել են Սյունիքի անվտանգությունը»,-ասաց Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ