Այ կապիտուլյանտ, գիտեմ ուշադիր նայելու ես, այս խոսքերը անդադար քեզ ուղեկցելու են։ Մինչև չկարողանանք քեզ հեռացնել, մեր երկիրը նորմալ չի ապրելու, իսկ հիմա ուշադիր լսիր թե ժողովուրդը քո մասին ինչ է ասելու։ Կառավարության մոտ ակցիային ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորի այս խոսքերին հաջորդեցին, «Նիկոլ, դավաճան» վանկարկումները։
«Մտքովդ չանցնի հրաժարվես հաշվետու լինել ԱԺ-ին քո երեկվա արած հիմարության համար։ Դավաճանությունը չես մարսելու ու լավ կլինի ժամը երկուսին ներկայանաս ու ցույց տաս, թե ինչպես ես հերթական անգամ մեր հայրենիքը ծախում։ Հետո կորոշենք՝ քո հետ ինչ ենք անելու»,-ասաց Մամիջանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը