11 11 2021

Թող ՔՊ-ն այսօր գնա իր հանրահավաքը այդ ճանապարհի վրա անի. Աննա Գրիգորյան



Գիշերվանից արդեն նոր անցակետեր են տեղադրվել, ես ԱԺ-ում արդեն երկու ամիս է հարց եմ բարձրացնում, որ ադրբեջանցիները ինչ-որ շինարարական աշխատանքներ են անում, ի՞նչ են կառուցում, որևէ մեկը չէր պատասխանում: Այս մասին կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ես այս ակցիայից հետո պատրաստվում են գնալ այդ ճանապարհով անցնել, հասկանալ, թե քաղաքացին ինչպես է այդ ճանապարհով անցնելու: Սա արդեն քաղաքական հարց չէ, սա պետականության հարց է: Առանց իրավական հիմքի մաքսակետ դնելը նշանակում է, որ կատարում ես սահմանագծում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ