11 11 2021

Եվ ո՞վ է ԱԽ քարտուղարը, որ պետության անունից հող տա, հաստատի․ Լիլիթ Գլաստյան

Եվ ո՞վ է ԱԽ քարտուղարը, որ պետության անունից հող տա, հաստատի․ Լիլիթ Գլաստյան

Գիշերը 12-ից, արդեն հիմա, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանցիները մաքսակետեր կտեղադրվեն։ Սա նշանակում է սահմանազատում։ Սա նշանակում է ծվատել Հայաստանը, սա նշանակում է թուրքին հող տալ․․․․էլ ո՞նց ասեմ, որ հասկանաք, ՀԱՅԵՐ!!!!!!! Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գլաստյանը։

«Այս հայրենադավ ազգակործանները շարունակում են գիշերային դավադրությունները՝ Հայրենիք ու հող են ծախում՝ առանց աչքները թարթելու, պետություն ու ինքնիշխանություն են դավաճանում ու դեռ ճիզվիտային հանդարտությամբ ասում․ <
Տեսնես քանի՞ արծաթ էր այս արարը։
Սրանց համար հարենիքն, այո, կադաստր է, ասֆալտ, կարևորը՝ ճանապարհը նոր է, իրենք հո՞ ամայի սար ու հող պաշտպանող չեն, սրանք հող տվող են։
Էս հողը ո՞նց է ձեզ տանելու, ո՞նց եք ձեր գլուխը բարձին դնում։
Ու մենք՝ մեր տարբեր տեսակները, տարբեր արժեքներով, տարբեր բարոյականությամբ, տարբեր Աստվածներով, ապրում ենք կողք -կողքի, այս դավաճանված ու վիրավոր հողի վրա․․․
Մեզ մի բան է միացնում՝ անհնարինությունը․
Հ․Գ․ Եվ ո՞վ է ԱԽ քարտուղարը, որ պետության անունից հող տա, հաստատի։ Սա, եթե պետական դավաճանություն չէ, ապա ի՞նչ է․․»,- գրում է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ