10 11 2021

Փառք՜ վարչապետին, որ հայրենիքը հանձնելուց հետո կարողացավ գտնել իր ժամացույցն ու օծանելիքը. Էդգար Ղազարյան

Փառք՜ վարչապետին, որ հայրենիքը հանձնելուց հետո կարողացավ գտնել իր ժամացույցն ու օծանելիքը. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերականգնված կորուստի մեկ տարին

Հայաստանի շուրջ 688.000 քաղաքացիների համար այսօր ծանր կորուստի հիշատակի օր է։ Մեկ տարի առաջ այս օրը, թաքստոցում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական շքեղ ամառանոցից, որտեղ նա նոր էր տեղափոխվել Սերժ Սարգսյանի ընտանիքի հեռանալուց և հարյուրավոր միլիոնների արժեք ունեցող վերանորոգումից հետո, գողացել էին համակարգիչ, ժամացույց, տիկին Աննա Հակոբյանի օծանելիքներից մեկը, վարորդական իրավունքի վկայականը և այլ որոշ իրեր։ Բայց, ի պատիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քաջարի մարտիկների և ոստիկանության արհեստավարժ ծառայողների, դեպքը բացահայտվեց և պետությանը պատճառված կորուստը վերականգնվեց։

Փառք՜ մեր վարչապետին, որ 44 օրվա պատերազմում իր կարևորագույն դերակատարության արդյունքում հազարավոր զոհերի և իր ձեռքով հայրենիքը թշնամուն հանձնելուց հետո, կարողացավ պաշտպանության նախարարության բունկերից այնպես կառավարել և կազմակերպել գործողություններ, որ գտնվի իր ժամացույցն ու կնոջ օծանելիքը։

Փառք՜ Ազգային անվտանգության ծառայությանը, որ ավելի քան 100 տարվա ծառայության արդյունքում, վերջապես, գիտակցեց և հասկացավ իր հիմնական առաքելությունը և կարողացավ չեզոքացնել մեր պետության և ժողովրդի հիմնական սպառնալիքը։

Փառք՜ ոստիկաններին, ովքեր, անտեսելով իրենց հարյուրավոր գործընկերների կոտորածը, շարունակում են հազարներով, կուռ շարքեր կազմած պաշտպանել մեծ առաջնորդի անվտանգությունն ու ֆիզիկական գոյությունը։

Փառք՜ մեր պատգամավորներին, ովքեր պատրաստ են ջուր խմել այն ժամանակ, երբ իրենց թույլատրվում է և ջրազրկվել, երբ դա բխում է մեծ առաջնորդի հանգստության շահերից։

Փառք՜ մեր ժողովրդին, որ կարողացավ մի քանի օր դիմանալ մեր վարչապետի համակարգչի, ժամացույցի, նրա տիկնոջ օծանելիքի և վարորդական իրավունքի վկայականի ծանր կորսին և դրանից հետո, հառնել ինչպես փյունիկ և կերտել իր լուսավոր ապագան։

Փառք՜ մեզ բոլորիս, որ այսքանից հետո մտածում ենք, թե ժողովուրդ ենք և պետություն ունենք․․․»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ